«Կաճառ» գիտական կենտրոնի արխիվում համակարգվում են բանակի ստեղծման ու կայացման մասին վկայող փաստաթղթերի և նյութերի գործերը: Դրանք պարունակում են առանձին ստորաբաժանումների ստեղծման գործընթացն ու մարտական ուղին լուսաբանող, ռազմական գործիչների, աչքի ընկած ազատամարտիկների և հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված ազատամարտիկների մասին կենսագրական տեղեկություններ, լուսանկարներ:
