ՆՈՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ՝ «ՎԱՐԴԱՆԱՆՔ»

Արցախի պարբերական մամուլի ընտանիքը համալրվել է ևս մեկ թերթով: Նախաձեռնությունը Ճարտարի Ս. Վարդան եկեղեցունն է, որի «Վարդանանք» պաշտոնաթերթն այսուհետև լույս կտեսնի մեկամսյա պարբերականությամբ: Կրթագիտական, մշակութային, հոգևոր, հասարակական ամսաթերթը խմբագրում է Վովա Արզումանյանը, որը լրագրողական ընտանիքին հայտնի  է նաև որպես «Գրական Արցախ» ամսագրի գլխավոր խմբագիր: Ամսաթերթը  լույս է տեսել օրերս, «Դիզակ պլյուս» տպարանում: Ձևաչափը Ա 4 է, ծավալը՝ 8 էջ, տպաքանակի մասին տեղեկություն թերթը չի տալիս: Տարածվում է անվճար: Անդրանիկ համարի նյութերը շոշափում են հոգևոր, կրթական-դաստիարակչական, ռազմահայրենասիրական, մշակութային բնույթի թեմաներ:

Արցախի պարբերական մամուլի պատմությամբ ու արխիվի ստեղծմամբ զբաղվող «Կաճառ» գիտական կենտրոնը շնորհավորում է նոր պարբերականի ծնունդը և նրա ստեղծագործական կոլեկտիվին մաղթում կանաչ ճանապարհ:

Leave a Reply