Մեր հանրապետության
արդյունաբերության առաջատար «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ ներքին լրատվամիջոցի հրատարակումը նոր էջ է բացում Արցախի
պարբերական մամուլի պատմության ոսկե մատյանում: Պարբերականը հրատարակության է պատրաստել
«Բեյզ Մեթըլս» ՓԲԸ կայուն զարգացման վարչության հասարակայնության հետ կապերի բաժինը:
Խմբագիրն է Վահրամ Ավագյանը, տեքստերի հեղինակը՝ Անուշ Դոլուխանյանը: «Արդյունաբերական
առաջնագիծ» պարբերականը տպագրվել է «Զանգակ-97» ՍՊԸ տպարանում, 2000 օրինակով և տարածվում
է անվճար: Պարբերականի հրատարակումը ողջունել են «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ
Վալերի Մեժլումյանը և «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արթուր Մկրտումյանը:
«Կաճառ» գիտական կենտրոնը ևս շնորհավորում է ամսագրի ստեղծագործական խմբին և նախաձեռնողներին, մաղթում հաջողություններ ու երկարակեցություն Արցախի լրագրողական ընտանիքում: