Փետրվարի սկզբին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի կոլտնտեսությունների հաշվետու-ընտրական ժողովներում ընդունվում էին ինքնավար մարզը Հայկական ԽՍՀ-ի հետ վերամիավորելու մասին որոշումներ: Ասկերանի շրջանի մի շարք բնակավայրերում ընդունվել են նմանօրինակ որոշումներ:


