ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԿՈՄԻՏԵԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

Փետրվարի 20-ին տեղի ունեցավ Շուշիում հայ բնակչության ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջազգային գիտաժողովի կազմկոմիտեի հերթական նիստը Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանի նախագահությամբ: Կազմկոմիտեի անդամները՝ գիտաժողովը կազմակերպող գիտաուսումնական հաստատությունների ղեկավարները ներկայացրին կատարված աշխատանքները, քննարկեցին նախատեսվող գիտական ուղղություններն ու թեմաները, մասնակիցների ու հրավիրյալների շրջանակը և այլ հարցեր: Նախարարը կարևորեց գիտաժողովի բարձր մակարդակով կազմակերպման, անցկացման ու ներկայացուցչական կազմի ապահովման անհրաժեշտությունը, այդ միջոցառման գիտաճանաչողական ու քաղաքական նշանակությունը: Ներկաները մտքեր փոխանակեցին զեկուցումների բարձր գիտականության և բովանդակային հարստության, լիագումար նիստերի ու մասնաբաժինների  արդյունավետ աշխատանքի, ցուցահանդեսների, մշակութային և այլ միջոցառումների նպատակասլացության ապահովման ուղիների վերաբերյալ:

Leave a Reply