ՀՐԱՏԱՊ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ-ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

  • by

Շուշիում հայ բնակչության ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջազգային գիտաժողովի կազմկոմիտեի փետրվարի 25-ի նիստում Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանի նախագահությամբ քննարկվեց կազմակերպական աշխատանքների, զեկուցումների թեմաների, գիտաճանաչողական ու մշակութային միջոցառումների, արտասահմանյան մասնակիցների, տեղեկատվական ապահովման և հարակից այլ հարցերի շրջանակը: Կազմկոմիտեի անդամները հատկանշեցին տասնամյակներ շարունակ Ադրբեջանի իրականացրած ցեղասպանական քաղաքականության միջազգային դատապարտման ու այժմ էլ պատերազմի մշտական օջախ հանդիսացող այդ կազմավորման իրավական պատասխանատվության ենթարկելու մեխանիզմների կիրառումը համաշխարհային փորձի հաշվառմամբ, ինչի համար կարևոր են անհերքելի փաստերն ու փաստարկներն ընդհանրացնելը և ինտենսիվ կերպով հանրահռչակելը:

Պատասխան թողնել