ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍԸ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է

Անվտանգության նկատառումներով անորոշ ժամանակով հետաձգվել է Շուշիում 2020 թ. մարտի 22-25-ը նախատեսված «Ադրբեջանի ցեղասպանական վարքը. պատմություն և արդիականություն (իրավաքաղաքական գնահատականից մինչև միջազգային դատարան)» թեմայով միջազգային գիտագործնական կոնֆերանսը՝ նվիրված Շուշիի հայ բնակչության կոտորածների 100-րդ տարելիցին: Կոնֆերանսին մասնակցելու ցանկություն էին հայտնել Հայաստանի Հանրապետությունից, Ռուսաստանի Դաշնությունից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Լիբանանից, Սիրիայից և Արցախի Հանրապետությունից ավելի քան չորս տասնյակ ուսումնասիրողներ:

«Կաճառ» գիտական կենտրոնի ղեկավար Մհեր Հարությունյանն այդ կապակցությամբ ասաց, որ «անհրաժեշտ  է աշխատել ավելի մեծ եռանդով ու նպատակասլաց: Կոնֆերանսում նախատեսված զեկուցումները և մյուս նյութերը, մասնակիցների հայտարարության (կամ բանաձևի) տեքստը լրամշակել ու վերջնական տեսքի բերել: Մինչև մարտի 31-ը՝ մեր հարևանների կեղծ ցեղասպանության օրը, համակարգված հրապարակումներ և հարցազրույցներ տալ լրատվամիջոցներին, հրապարակել հոդվածներ տարբեր, նպատակահարմար է՝ օտարալեզու ամսագրերում ու կայքերում: Ակտիվ կերպով հրապարակումներ կատարել սոցիալական ցանցերում: Այս ամենը պահանջված է տեղեկատվական ճակատում հակառակորդի ակտիվությունը ճնշելու առումով: Բարձր գիտական մակարդակով նախապատրաստել զեկուցումների ժողովածու  և  պատեհաժամորեն  տարածել գիտաուսումնական ու դիվանագիտական շրջանակներում»:

Leave a Reply