ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

 2020 թ. մարտի 14-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ միջազգային գիտաժողով «Պատմություն և քաղաքականություն. կեղծարարություն, ֆոբիա, առասպելաստեղծություն» թեմայով: Այն կազմակերպել էր Ստեփանակերտի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանը և բուհում գործող կովկասագիտության կենտրոնը: Գիտաժողովին մասնակցել են Հայաստանի Հանրապետությունից, Ռուսաստանի Դաշնությունից ժամանած և Արցախի Հանրապետությունը ներկայացնող ուսումնասիրողներ: Գիտաժողովին մասնակցող «Կաճառ» գիտական կենտրոնի ղեկավար, պատմագիտության թեկնածու, դոցենտ Մհեր Հարությունյանը կարևորեց նման խորագրով գիտաժողովի անցկացումը Ստեփանակերտում, ինչը պահանջված է տեղեկատվական պատերազմի և ճշմարտությունը հանրահռչակելու տեսանկյուններից:

Leave a Reply