ԳՐԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԿՈՐՈՒՍՅԱԼ ԾՆՆԴԱՎԱՅՐԻՆ

Լույս է տեսել վաստակաշատ մանկավարժ Ալեքսանդր Հասրաթյանի հերթական՝ «Կարմիրավան»  գիրքը, որի էջերում աոաջին անգամ հանգամանորեն նկարագրված են հակառակորդի ժամանակավորապես բռնազավթած բնակավայրի պատմությունը հիմնադրման օրվանից և տոհմագրությունը:

Փաստագրական նյութերի և գեղարվեստական խոսքի ուժով հեղինակն աշխատել է վերաստեղծել ավերված ու ժամանակավորապես հակառակորդի բռնազավթման տակ գտնվող ծննդավայրի պատկերը: Կարմիրավանի ու կարմիրավանցիների մասին հյուսված պատմաազգագրական բնույթի այս գիրքը ճանաչողական նշանակություն ունի իր արմատները ճանաչելու հակում ունեցող յուրաքանչյուր ընթերցողի համար:

Հակիրճ անդրադարձ կա  գյուղի 70 տարվա պատմական եղելություններին, հնարավորինս ամբողջացված են 1941-45 թթ. Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան գոյամարտի մասնակիցների ու զոհերի մասին տեղեկությունները: Մեծ տեղ է հատկացվել պատերազմ ու գրկանքներ, դաժան փորձություններ հաղթահարած կարմիրավանցիների տոհմածառերին:

Leave a Reply