ԱՐՑԱԽՈՒՄ ԿԻՐԱՌԵԼԻ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՀԱԿԱԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ ՓՈՐՁԸ

Կարծում ենք, որ վերջին 30 տարիներին Ալիևների ահաբեկչական կլանի դեմ Արցախի պաշտպանության բանակի պայքարի արդյունավետությունը նկատելիորեն կբարձրանա Ռուսաստանի Դաշնության հակաահաբեկչական պատերազմների փորձի կիրառման միջոցով, որի հրատապությունը բխում է այն փաստից, որ ահաբեկչության սպառնալիքը վաղուց դուրս է եկել տարածաշրջանի սահմաններից, որովհետև 2020 թ. սեպտեմբերի 27-ի ագրեսիային ներգրավված են Թուրքիան և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչներ: Միշտ էլ լինելով ծայրահեղականների ու ահաբեկիչների որջ, որոնք Ալիևների ահաբեկչական կլանի հովանու ներքո հենակետեր էին ստեղծում Ռուսաստանի Դաշնության տարածքում ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու նպատակով, Ադրբեջանը սեպտեմբերի 27-ին պատռեց դիմակը՝ հենվելով Թուրքիայի բացահայտ աջակցության վրա: Հույս ունենք, որ ՌԴ շահերից է բխում Արցախ ներխուժած միջազգային ահաբեկիչներին հենց տեղում գլխովին ջախջախելը, մինչև նրանց Հյուսիսային Կովկասում անկայունության օջախներ ստեղծելու կամ դրանք գործարկելու նպատակին հասնելը:    

Leave a Reply