ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱԳՐԵՍԻՎ ՆԿՐՏՈՒՄՆԵՐԸ

Մինչև Այսրկովկասից  հեռանալը տաճիկները հասցրել էին լուծել մի շարք ռազմավարական խնդիրներ, մասնավորապես, մուսավաթականների հետ համագործակցությամբ, ծանր հարվածներ էին հասցվել հայկական դիմադրական կարևոր կենտրոններին` Բաքվին, Շուշիին` հող նախապատրաստելով նորաթուխ Ադրբեջանի կայացման, այսինքն` Կովկասում տաճկական առաջնադիրքի (ֆորպոստի) հաստատման համար: Հետագա, մանավանդ` 1920 թ. թուրք-հայկական պատերազմին և Մոսկվայի ու Կարսի չարաղետ պայմանագրերին հաջորդած իրադարձություններն անառարկելիորեն ապացուցում են ոչ միայն Թուրքիա-Ադրբեջան հանցավոր կապերը, այլև բացահայտում տաճկական ռազմամոլների հեռագնա նպատակները Ադրբեջանի ստեղծմամբ Կովկասում իրենց մշտական աջակիցն ու հենարանն ունենալու, Իրանի նկատմամբ իրենց հավակնություններին հագուրդ տալու, Ռուսաստանի հետ քաղաքական սակարկություններ անելու և, վերջնարդյունքում, համաթուրանական ծավալապաշտ զառանցանքները կենսագործելու համար: Արցախյան պատերազմի տարիներին ժամանակակից Թուրքիայի բռնած բացահայտ հակահայկական դիրքը, իսկ վերջին շրջանում, Ադրբեջանում ու հատկապես` Նախիջևանում իր ռազմաքաղաքական ազդեցության մեծացումը, գալիս են մեկ անգամ ևս փաստելու աշխարհաքաղաքական զարգացումներում, ազդեցության գոտիների համար պայքարում ու շահերի բախման կիզակետում Ադրբեջան-Թուրքիա ագրեսիվ համագործակցության ակունքներն ու հարաճուն վտանգը:

Leave a Reply