ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՐԱՎԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔԸ

Այդ սպառնալիքը բավական լուրջ ու ակնհայտ է, ինչի մասին են վկայում ՌԴ հատուկ ծառայությունների հակաահաբեկչական գործողությունների վերաբերյալ տեղեկատվությունները:    

Ահաբեկչական պատերազմի նոր ռազմաճակատ բացելով Արցախի ինքնիշխան տարածքում՝ Թուրքիան Ադրբեջանի և մերձավորարևելյան ահաբեկիչների միջոցով փորձում է Ռուսաստանին պայմաններ թելադրելու համար դիվիդենտներ ձեռք բերել: Այս համատեքստում ՌԴ հարավն ապակայունացնելու քաղաքականությունը Թուրքիան առաջ է տանում հետևողականորեն: Դրա անուղղակի ապացույցներից են պատմական փաստերը: Ինչպես հայտնի է՝ 1720-ական թվականներին նախապատրաստելով հերթական ագրեսիան Այսրկովկասի դեմ, Թուրքիան հրահրել է կովկասյան լեռնականներին ասպատակություններ կատարել այդ ուղղությամբ, որոնցից մեկի ժամանակ էլ Շամախիում դաժանաբար սպանվել են ռուս վաճառականներ: Այդ ոտնձգությունն էլ դարձել է Պետրոս Մեծի կասպիական արշավանքի առիթը…

Leave a Reply