ՏԱՐԵԳՐՔԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ

Փաստեր Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության մասին: Կաճառ (ԿԳԿ-ի   տարեգիրք): Գիրք 14 (167-178), 2020.- Շուշի: «Կաճառ» գիտական կենտրոնի հրատարակչություն, 2020.- 256 էջ:

Ի նշանավորումն Արցախյան շարժման քաղաքական փուլի 30-ամյա հոբելյանի` տարեգրքի բացառիկ հատորում առաջին անգամ հրապարակվել է ակտիվիստ Սուրեն Բաղդասարյանի ծավալուն դիմումը ԽՄԿԿ XXVII համագումարին, որտեղ անհերքելի փաստեր են բերված Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության մասին և համակողմանիորեն հիմնավորված է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը և Նախիջևանի ԻԽՍՀ Հայկական ԽՍՀ-ին վերամիավորելու անհրաժեշտությունը: «Կաճառ» գիտական կենտրոնի արխիվում պահվող այդ արժեքավոր վավերագրի երկու տարբերակների համադրմամբ այս հրապարակումը հնարավորություն է տալիս ամբողջական պատկերացում կազմելու Արցախի 1920-1985 թվականների հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական և հոգևոր-մշակութային կյանքի, Արցախյան շարժման պատմական զարգացման ընթացքի ու դրդապատճառների մասին:

Պատասխան թողնել