ԳԵՏԱՇԵՆԻ, ՄԱՐՏՈՒՆԱՇԵՆԻ ԵՎ ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՈՒ ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԱՊԱԲՌՆԱԶԱՎԹՈՒՄԸ ՀՐԱՏԱՊ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ Է

Հայ ազգաբնակչության դեմ Ադրբեջանական ԽՍՀ ահաբեկչական ու բռնատեղահանության անթաքույց քաղաքականության հերթական դրսևորումներից էր «Կոլցո» օպերացիան, որն իրականացվեց մի քանի փուլերով և ԽՍՀՄ ԶՈՒ և ՆԳՆ Ներքին զորքերի առանձին ստորաբաժանումների ու սպառազինության և տեխնիկայի միջոցով: Այդ փուլերը, մեր կարծիքով, հետևյալն են.

Առաջին. 1991 թ. ապրիլի 30 – մայիսի 8 – Հյուսիսային Արցախի Գետաշեն և Մարտունաշեն գյուղերի ավերումը և շուրջ 3,5 հազար հայ բնակչության բռնի տեղահանությունը:

Երկրորդ. 1991 թ. մայիսի 13-18 – Հադրութի շրջանի ծայրամասային գյուղերի և Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի հայկական բնակավայրերի բռնատեղահանությունը և ավերումը: Զուգահեռաբար հարձակման են ենթարկվել նաև Հայաստանի սահմանամերձ շրջանները (Ոսկեպար և այլն):

Երրորդ. 1991 թ. հուլիսի 6-օգոստոսի 19 – Շահումյանի շրջանի մի շարք բնակավայրերի (Էրքեջ/Այրքաջ/, Բուզլուխ/Սառցուտ/, Մանաշիդ/Մնաշեն/) հայաթափումը և Մարտակերտի շրջանի Հաթերք ու Վերին Հոռաթաղ գյուղերում ծավալված իրադարձությունները: Վերջին երկու բնակավայրերը բռնատեղահանությունից փրկվեցին Մոսկվայում կատարված պետական հեղաշրջման ձախողման ու հետադիմական ուժերի պարտության շնորհիվ[1]:

1991 թ. ամառային ռազմարշավի այդ դեպքերը մեր նորագույն պատմության մռայլ, իսկ առանձին դեպքերում, ինքնապաշտպանության հերոսական դրվագներով՝ ուսանելի էջերից են: Բռնազավթված հայկական բնակավայրերի ազատման և հայ փախստականների վերադարձի հարցերի բոլոր հնարավոր միջոցներով բարձրացումը պահանջված է:


[1] Հարությունյան Մ., Արցախյան շարժման  պատմագրության հիմնահարցերը, մաս II,  Շուշի, «Կաճառ» գիտական կենտրոնի հրատարակչություն, 2020:

12 thoughts on “ԳԵՏԱՇԵՆԻ, ՄԱՐՏՈՒՆԱՇԵՆԻ ԵՎ ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՈՒ ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԱՊԱԲՌՆԱԶԱՎԹՈՒՄԸ ՀՐԱՏԱՊ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ Է”

  1. Տխրահռչակ «Կոլցո» («Օղակ») ռազմագործողությունն սկսվեց 1991 թ.
    ապրիլի 30-ին: Մինչև մայիսի 8-ը բռնի տեղահանվեցին Հյուսիսային
    Արցախի Մարտունաշեն, Գետաշեն բնակավայրերի խաղաղ բնակիչները:
    Այդ իրադարձություններին անդրադարձած հեղինակները, հիմնականում, խորամուխ չեն եղել Գետաշենի ողբերգության պատճառների մեջ՝ դրանց վերհանումը թողնելով ապագա պատմաբաններին:

    1. Հիմնական պատճառը, կարծում ենք` պետք է որոնել ֆիդայականության, այսինքն՝ պայքարի ձևերի, մեթոդների ու եղանակների ընտրության մեջ:Ինչ խոսք, կամավորական մարտիկների անձնվիրությունն ու հայրենասիրությունը կասկածներ չեն հարուցում, նրանց հուսահատ ընդվզումն ու սխրանքը երբեք չի կարելի նսեմացնել: Սակայն, տվյալ պարագայում, մարտը գյուղում ընդունելը ճիշտ ու նպատակահարմար չէր: Մանավանդ, եթե հաշվի ենք առնում թշնամու ռազմական, տեխնիկական, թվական առումներով գերակշռող վիթխարի ուժը: Ինքնապաշտպանական ջոկատների համար նախընտրելին գյուղից դուրս, փոքր խմբերով, համառ կամ էլ կարճատև մարտեր մղելն էր: Անհրաժեշտ էր հակառակորդին դիմավորել մինչև
      նրա գյուղ հասնելը կամ էլ նրան ձգելով դեպի լեռներն ու անտառները՝ մարտ տալ փոքրաթիվ ուժերի համար արդեն նպաստավոր պայմաններում:

      1. Այս պարագայում, ինչպես մի առիթով արդեն կարծիք ենք հայտնել,հաջողության հասնելու հեռանկար էլ կար, հնարավորություն էլ, քանզի հակառակորդը լեռներում ու անտառներում իր ամբողջ զինանոցը կիրառել չէր կարող և գործնականում անհնար էր հարվածի գլխավոր ուղղությունում մեծ ուժեր ու միջոցներ կենտրոնացնելը, հետևաբար՝ նա պետք է ստիպված լիներ կռվել կամ գործել փոքրիկ խմբերով ու առանց տանկերի: Ինքնապաշտպանական ջոկատները տեղանքին ավելի քաջածանոթ էին, ուստի, մանևրելու առումով, նույնիսկ, առավելություն կարող էին ստանալ, ինչպես դա եղավ, ասենք, չեչենական 1996 թ. ռազմարշավում: 1991 թ. ապրիլի 23-ի դեպքը, երբ ճանապարհին շրջված տանկն ակամա ձախողել էր հակառակորդի առաջխաղացումը և, ընդհանրապես, ծրագրված ռազմագործողության իրականացումը, պետք է որ հուշեր մերօրյա ֆիդայիներին
        դիմելու ճանապարհի ա՛յդ կամ մի այլ հատվածում տանկերի առաջխաղացումը խափանելու կամ խոչընդոտելու գործողության:

  2. Հիմնական պատճառը, կարծում ենք` պետք է որոնել ֆիդայականության, այսինքն՝ պայքարի ձևերի, մեթոդների ու եղանակների ընտրության մեջ:Ինչ խոսք, կամավորական մարտիկների անձնվիրությունն ու հայրենասիրությունը կասկածներ չեն հարուցում, նրանց հուսահատ ընդվզումն ու սխրանքը երբեք չի կարելի նսեմացնել: Սակայն, տվյալ պարագայում, մարտը գյուղում ընդունելը ճիշտ ու նպատակահարմար չէր: Մանավանդ, եթե հաշվի ենք առնում թշնամու ռազմական, տեխնիկական, թվական առումներով գերակշռող վիթխարի ուժը: Ինքնապաշտպանական ջոկատների համար նախընտրելին գյուղից դուրս, փոքր խմբերով, համառ կամ էլ կարճատև մարտեր մղելն էր: Անհրաժեշտ էր հակառակորդին դիմավորել մինչև
    նրա գյուղ հասնելը կամ էլ նրան ձգելով դեպի լեռներն ու անտառները՝ մարտ տալ փոքրաթիվ ուժերի համար արդեն նպաստավոր պայմաններում:

    1. Այս պարագայում, ինչպես մի առիթով արդեն կարծիք ենք հայտնել,հաջողության հասնելու հեռանկար էլ կար, հնարավորություն էլ, քանզի հակառակորդը լեռներում ու անտառներում իր ամբողջ զինանոցը կիրառել չէր կարող և գործնականում անհնար էր հարվածի գլխավոր ուղղությունում մեծ ուժեր ու միջոցներ կենտրոնացնելը, հետևաբար՝ նա պետք է ստիպված լիներ կռվել կամ գործել փոքրիկ խմբերով ու առանց տանկերի: Ինքնապաշտպանական ջոկատները տեղանքին ավելի քաջածանոթ էին, ուստի, մանևրելու առումով, նույնիսկ, առավելություն կարող էին ստանալ, ինչպես դա եղավ, ասենք, չեչենական 1996 թ. ռազմարշավում: 1991 թ. ապրիլի 23-ի դեպքը, երբ ճանապարհին շրջված տանկն ակամա ձախողել էր հակառակորդի առաջխաղացումը և, ընդհանրապես, ծրագրված ռազմագործողության իրականացումը, պետք է որ հուշեր մերօրյա ֆիդայիներին
      դիմելու ճանապարհի ա՛յդ կամ մի այլ հատվածում տանկերի առաջխաղացումը խափանելու կամ խոչընդոտելու գործողության:

      1. Թշնամուն կանխելու համար պետք է տիրապետել իրավիճակին, հետախուզությամբ ու այլ աղբյուրներից իմանալ նրա ծրագրերի ու տեղաշարժերի մասին, ըստ այդմ էլ` պլանավորել, թե հակահարվածը որտեղ ու երբ հասցնել: Չպետք է անտեսել նաև ուշադրություն շեղող կամ մանևրային գործողություններով հակառակորդին կանխելու, նրան մոլորեցնելու և
        թյուրիմացության մեջ գցելու հնարավորությունը: Ամեն պարագայում, իրեն չարդարացրեց ռազմագործողության նախօրեին գյուղերում մնալու և բնակավայրում մարտն ընդունելու մարտավարությունը: Հենց այդ վրիպումն էլ վարպետորեն օգտագործեցին ադրբեջանցիները և խորհրդային բանակն ուղղեցին հայ «գրոհայինների» վրա:

        1. Ուզենք թե չէ՝ «ֆիդայիները» օրենքից դուրս էին և խորհրդային «իրավապահները» իրենց զենքերն ուղղելու էին հենց նրանց վրա: Նման իրավիճակում պետք էր փորձել հայ տղամարդկանցից միլիցիայի ջոկատ ստեղծել ՆԳ շրջանային բաժնին կից, իսկ լավագույն դեպքում՝ և նրա կազմում: Կարելի էր զինված տղաներին քողարկել ժողովրդական աշխարհազորայինների «դրուժիննիկների» կարգավիճակով, կամ նրանց ձևակերպել որպես քաղպաշտպանության շտաբի անդամներ: Այս պարագայում, համենայն դեպս, օրինականության քողի տակ կարելի էր ինչ-ինչ հարցեր լուծել, թեև չի բացառվում, որ հատուկ ծրագրված «Օղակ» գործողությունն, այնուամենայնիվ, իրա- կանացվելու էր և անխտիր զինաթափվելու էին թե՛ միլիցիոներ, թե՛ աշխարհազորային, թե՛ քաղպաշտպանության աշխատակից, մանավանդ, որ ունենք Ոսկեպարում հայ միլիցիոներների գնդակահարման տխուր փաստը: Դա չանտեսելով հանդերձ, գտնում ենք, որ խելամիտ կլինեին բացահայտ առճակատման չելնելը և առկա պայմանների ու իրավիճակի ճիշտ օգտագործումը: Իսկ գերակշիռ ուժերի դեմ պայքարի միակ արդարացված միջոցը փոքր խմբերով պարտիզանական պատերազմն է, նամանավանդ՝
          լեռնային շրջաններում:

          1. Գետաշենի ու Մարտունաշենի անկման հիմնական պատճառներից էին ԽՍՀՄ քաղաքական իշխանության ճգնաժամը, Հայաստանի նորընտիր իշխանությունների շտապողականությունը և բացահայտ ու վաղաժամ առճակատման դիմելը, իսկ դրան հակառակ՝ Ադրբեջանի կողմից այդ հակասությունների օգտագործումը և կենտրոնի հետ հանցավոր համագործակցության մեջ մտնելը, ինչի հետևանքն էր նաև «Օղակ» ռազմագործողությունը՝ իբրև «ըմբոստ» հայերին պատժելու մի միջոց: Իսկ «ըմբոստություն» է համարվել ԽՍՀՄ-ի պահպանման վերաբերյալ 1991 թ. մարտի 17-ի հանրաքվեին չմասնակցելու մասին ՀՀ ԳԽ որոշումը:

          2. Անշուշտ, հարկ է կարևորել նաև ԱԶԳԱՅԻՆ պետության գործոնը, առանց որի, ինչպես ցույց են տալիս Հայոց նախընթաց պատմությունն ու
            իրադարձությունների վերլուծությունը, անհնար էր արդյունավետորեն դիմադրություն կազմակերպել և դիմագրավել խորհրդային կայսրության
            ռազմական մեքենային:

          3. Թող այն տպավորությունը չստեղծվի, թե տարիների բարձրությունից
            հեշտ դատողություններ ենք անում իրադարձությունների մասին: Հասկանալով ժամանակի և իրավիճակի ողջ բարդությունն ու ողբերգականությունը՝ ուզում ենք ապագա սերունդների համար վերհանել Գետաշենի անկման դասերը, սխալներն այլևս չկրկնելու ցանկությամբ՝ մոլորություն համարելով մեզնից դուրս մեղավորներ փնտրելու, «աշխարհից» անպտուղ ու անիմաստ նեղանալու մտայնությունը:

          4. Մայիսի 13-18-ը խորհրդային զորքերը և ԱդրԽՍՀ տխրահռչակ ՄՀՆՋ-ները
            բռնությամբ տեղահանեցին նաև Հադրութի և Շուշիի շրջանների տասնյակ
            բնակավայրերի հայ բնակչությանը: Տեղահանությունից 2-3 օր առաջ, որպես կանոն, գյուղերը շրջափակվում էին ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի
            կամ Խորհրդային բանակի ստորաբաժանումների կողմից, իսկ ՄՀՆՋ-այինները խուժում էին գյուղ և խուզարկություններ, կողոպուտ, բռնություն- ներ կատարելով՝ պահանջում գյուղացիներից թողնել բնակության վայրը:

          5. Իրադարձությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ հենց «Օղակ»
            ռազմագործողությունը տարածաշրջանում կտրուկ սրեց իրավիճակը, շեշ- տակի մեծացրեց լարվածությունը և Ադրբեջանի ու Արցախի հակամարտությունը փոխակերպեց ռազմական առճակատման, ապա և՝ արյունալի պատերազմի, որը դեռ շարունակվում է, նաև ոսոխի կողմից ի խախտումն զինադադարի մասին բոլոր պայմանավորվածությունների…

Leave a Reply