Լեռնիկ Լենտրուշի Հովհաննիսյան

  • by

Ծնվել է 1973 թ. հուլիսի 24-ին, ԱՀ Շուշիի շրջանի Քարին-տակ գյուղում:

1996 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը:
1997-2000թթ. սովորել է ԱրՊՀ ասպիրանտուրայում:

1999թ.-ից առ այսօր ԱրՊՀ պատմության ամբիոնի ավագ դասախոս է:
2013-2015 թթ. աշխատել է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ:
2015 թ.  մայիսի 3-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր` մեծամասնական ընտրակարգով, համար 10 ընտրատարածքից (ՀՅԴ կողմից): Եղել է  Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամ:
2018 թվականի հուլիսի 2-ին ԱՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար:

Ծառայել է ԼՂՀ ՊԲ Շուշիի պաշտպանական շրջանի 52-րդ գումարտակում, որի կազմում մասնակցել է մի շարք մարտական գործողությունների:
Մոտ 10 գիտական աշխատանքների և 8 քարտեզների հեղինակ է:
Արցախի հանրային հեռուստատեսությամբ վարել է հեղինակային «Մեր երկիր» հաղորդաշարը:
Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ է:

Ամուսնացած է: Ունի երեք զավակ: