Blog

ՆՈՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ՝ «ՎԱՐԴԱՆԱՆՔ»

  • by

Արցախի պարբերական մամուլի ընտանիքը համալրվել է ևս մեկ թերթով: Նախաձեռնությունը Ճարտարի Ս. Վարդան եկեղեցունն է, որի «Վարդանանք» պաշտոնաթերթն այսուհետև լույս կտեսնի մեկամսյա պարբերականությամբ: Կրթագիտական, մշակութային, հոգևոր, հասարակական ամսաթերթը խմբագրում է Վովա Արզումանյանը, որը լրագրողական ընտանիքին հայտնի  է նաև որպես «Գրական Արցախ» ամսագրի գլխավոր խմբագիր: Ամսաթերթը  լույս է տեսել օրերս, «Դիզակ պլյուս» տպարանում: Ձևաչափը Ա 4 է, ծավալը՝ 8 էջ, տպաքանակի մասին տեղեկություն թերթը չի տալիս: Տարածվում է անվճար: Անդրանիկ համարի… Կարդալ ավելին »ՆՈՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ՝ «ՎԱՐԴԱՆԱՆՔ»

ՀՈՒՆՎԱՐԻ 28-Ի՝ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

  • by

«Կաճառ» գիտական կենտրոնի արխիվում համակարգվում են բանակի ստեղծման ու կայացման մասին վկայող փաստաթղթերի և նյութերի գործերը: Դրանք պարունակում են առանձին ստորաբաժանումների ստեղծման գործընթացն ու մարտական ուղին լուսաբանող, ռազմական գործիչների, աչքի ընկած ազատամարտիկների և հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված ազատամարտիկների մասին կենսագրական տեղեկություններ, լուսանկարներ: