Blog

ՏԱՐԵԳՐՔԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ

  • by

Փաստեր Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության մասին: Կաճառ (ԿԳԿ-ի   տարեգիրք): Գիրք 14 (167-178), 2020.- Շուշի: «Կաճառ» գիտական կենտրոնի հրատարակչություն, 2020.- 256 էջ: Ի նշանավորումն Արցախյան շարժման քաղաքական փուլի 30-ամյա հոբելյանի` տարեգրքի բացառիկ հատորում առաջին անգամ հրապարակվել է ակտիվիստ Սուրեն Բաղդասարյանի ծավալուն դիմումը ԽՄԿԿ XXVII համագումարին, որտեղ անհերքելի փաստեր են բերված Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության մասին և համակողմանիորեն հիմնավորված է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը և Նախիջևանի ԻԽՍՀ Հայկական ԽՍՀ-ին վերամիավորելու անհրաժեշտությունը: «Կաճառ» գիտական կենտրոնի… Կարդալ ավելին »ՏԱՐԵԳՐՔԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ

ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՀԵՆԱԿԱՅԱՆԻ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ ԽՈՋԱԼՈՒՈՒՄ (1992 Թ. ՓԵՏՐՎԱՐԻ 25-26)

  • by

Այսօր Արցախյան ազատագրական պատերազմի կարևոր օպերացիաներից մեկի՝ Ստեփանակերտի օդանավակայանի ապաշրջափակման ու հակառակորդի վտանգավոր հենակետի վնասազերծման 29-րդ տարեդարձն է: Այդ առիթով հրապարակում ենք մի հատված Մհեր Հարությունյանի «Արցախում ռազմարվեստի զարգացման արդի փուլի առանձնահատկությունները» գրքից: Անդրադառնալով Խոջալուի վտանգավոր կրակակետերի վնասազերծման անհրաժեշտությանը՝ Ա. Տեր-Թադևոսյանը գրում է. «Մարտ ամսին Ինքնապաշտպանության ուժերի հրամանատարությունը հասկացավ, որ անհրաժեշտ է ոչնչացնել հակառակորդի հենակետը Խոջալուում»[1]: Այստեղ ակներև վրիպակ կա, որովհետև մարտ ամսին չէ, որ Ինքնապաշտպանության ուժերի հրամանատարությունը պիտի հասկանար… Կարդալ ավելին »ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՀԵՆԱԿԱՅԱՆԻ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ ԽՈՋԱԼՈՒՈՒՄ (1992 Թ. ՓԵՏՐՎԱՐԻ 25-26)

1988 թ. փետրվարի 20-ի պատմական նստաշրջանի մասին

  • by

1988 թ. փետրվարի 20-ի, նախորդած ու հաջորդած իրադարձությունները դարձել են Արցախի նորագույն պատմության կարևոր բաղադրիչները, որոնց վերաիմաստավորումը, մանավանդ մեր հայրենիքի համար այս դժվարին պահին, երիցս պահանջված է: Արցախի վերածննդի օրվա՝ փետրվարի 20-ի առթիվ ներկայացնում ենք մի հատված Մ. Ա. Հարությունյանի «Արցախյան շարժման պատմագրության հիմնահարցերը, մաս II» անտիպ գրքից (էջ 77-89) և հայ ազգին մաղթում ոգու ամրություն և համազգային նոր զարթոնք: Պատմագրության մեջ նստաշրջանի լուսաբանումն ընթացել է հանահայտ փաստերի ու տեսակետների վերարտադրության… Կարդալ ավելին »1988 թ. փետրվարի 20-ի պատմական նստաշրջանի մասին

Հայրենիքի պաշտպանների հուշահամալիրը

ՔԱՐԻՆՏԱԿԻ ՀԵՐՈՍԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

  • by

Արցախյան պատերազմի նշանավոր օպերացիաներից մեկի՝ Քարինտակի հերոսական պաշտպանության ռազմագիտական վերաիմաստավորմանը նվիրել ենք առանձին ուսումնասիրություն[1]: Նորահայտ փաստաթղթերի, ժամանակի պարբերական մամուլի և ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա քննության ենք առել այդ կարևոր իրադարձության ռազմավարական, ռազմաքաղաքական և այլ տեսանկյունները, ներկայացրել  դրա պատմական նշանակությունը, ինչպես նաև կարևորությունն Արցախում ռազմական արվեստի զարգացման առումով: Քարինտակի հերոսամարտի եզակիությունը, որն արտահատվում է ժամանակի ու տարածության մեջ, անհրաժեշտ էր դարձնում զուտ ռազմական տեսանկյունից այն քննության առնելը, որպեսզի, նախ, վերաիմաստավորվեր Արցախյան… Կարդալ ավելին »ՔԱՐԻՆՏԱԿԻ ՀԵՐՈՍԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ԹՈՒՐՔ ԶԱՎԹԻՉՆԵՐԻՆ ՋԱԽՋԱԽԵԼՈՒ ԱՐՑԱԽՅԱՆ ՓՈՐՁԻՑ

  • by

ՄՍՄՆԱՅԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԻ 102-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ Արցախի Վարանդայի գավառի Մսմնա գյուղի մոտ 1918 թ. հոկտեմբերի 18-ին տեղի ունեցած ճակատամարտը շարունակում է մնալ չթուլացող հետաքրքրության առանցքում և անչափ կարևոր է այժմ, երբ Հայկական զինված ուժերը հերոսաբար մարտնչում են թուրք-ադրբեջանական զավթիչների և նրանց վարձած ահաբեկիչների մեծաթիվ ուժերի դեմ: Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունից օգտված թուրքական զավթիչները ներխուժել էին Արցախ, որտեղ հանդիպեցին նաև լուրջ դիմադրության: Հայ ազգաբնակչության ինքնապաշտպանության համապատկերում այդ ճակատամարտի նշանակությունը… Կարդալ ավելին »ԹՈՒՐՔ ԶԱՎԹԻՉՆԵՐԻՆ ՋԱԽՋԱԽԵԼՈՒ ԱՐՑԱԽՅԱՆ ՓՈՐՁԻՑ